февраля 17, 2011

Մեկերի շարքում լինենք երկուս.....


Ամեն աչք երևույթը տեսնում է յուրովի....Յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է դիմացինից.....Որոշ առանձնահատկություններ այնքան էլ դրական չեն, բայց անհատին տարբերակում են ընդհանուրից... Հաճախ մեր քայլերից շատերը չեն գոհացնում դիմացինին ու շատերը փորձում են փոխվել`նմանվելով ամբողջին, քանի որ յուրաքանչյուր ստանդարտից դուրս քայլ դիտվում է որպես շեղում`չմտածելով նույնիսկ, որ գուցե այդ շեղումը դեպի դրականն է... Կա կարծիք, որ մարդ հաճախ իրեն պահում է ոչ այնքան այնպիսին, ինչպիսին ինքն է իրականում, այլ այնպիսին, ինչպիսին իրեն շրջապատն է ուզում տեսնել... Գուցեև դա այդպես է, միայն թե այդ գծերը օգնեն մարդուն ունենալ յուրահատկություններ ու ամենակարևորը դրականապես տարբերվող յուրահատկություններ...Հավասար հասակ ունեցողների մեջ եղեք մի գլուխ բարձր.... Փորձեք հնարավորինս քիչ լինել ամբողջի մաս, այլ փոխարենը`անհատականություն....

2 комментария:

  1. դե դե դե , մեր իրականությունում մեկ-մեկ փորձել չտարբերվելու փորձ չանելը արդեն տարբերվելա: Երբեմն նենցա լինում , որ բոլորը ուզում են տարբերվել ու տենց սաղ գալիս եմ մի մակարդակի:
    Ուղղակի պետք է լինել այն ինչ կաս , ու դա արդեն տարբերվելու ձև կլինի :)

    ОтветитьУдалить
  2. ըհըն համաձայն եմ,բայց քանի որ մեր հասարակության մի զանգված նախընտրում ա տարբերվել մեկ այլ ձև,այսինքն էն կերպ.որ ավելի մոդայիկ լինի և այլն և այլն ու շեղվող վարք են ուզում դրսևորել,ու դա հաճախ անդրադառնումա նենց կարևոր բաների վրա,ինչպիսիք են կրոնը,կողմնորոշվածությունը և այլն..ուղղակի տարբերվելու յուրովի ձևեր կան.. իհարկե նաև ամեն մեկս տարբեր ենք մեզնով...:)

    ОтветитьУдалить