марта 04, 2011

Օրագիրս…

Օրագիր~ս..Քեզ կպատմեմ ամեն ինչ.. քեզ հետ կկիսվեմ ամեն ինչով.. կասեմ այն ինչ ներսումս է.. Միայն նրա համար,որ դու օրագիրս ես… Եթե մի օր օրագրումս գրվածները հրապարակվեին..ինչքան բան կպարզվեր..ինչքան մարդ ինձ կսկսեր ատել…ու մի այդքան մարդ էլ `սիրել.. Ինչքան մարդ կցանկանար իմանալ… այստեղ գրված ոչ մի գրառում չէր համապատասխանի այնտեղ գրված մեկ խոսքին անգամ.. բայց ամեն դեպքում…սա էլ է օրագիրս.. 

օրագիր ,որը լրացնում են երկու հոգի.. օրագիր,որի առաջին գրառման մեջ կարող է գրված լինել երջանկության,իսկ երկրորդի մեջ` հիասթափվածության մասին.. բայց չէ՞ որ ավելի հետաքրքիր է.. չ՞է որ եթե մի օր լինեք անտրամադիր նստած, որոշեք մտնել բլոգ..համոզված եղեք..մեր բլոգը կբավարարի ձեր մտքերի մի մասը,ու կհամապատասխանի դրանց.. չէ՞ որ միևնույն պահին մեկս կխոսենք կյանքի սև ու սպիտակության մասին,մյուսը` գունագեղության,մեկը անզորության,մյուսը` ելքերի բազմազանության.. ու ամեն դեպքում հակասական լինելով միասին,մենք իրար լրացնում ենք..  Մենք տալիս ենք ու վերցնում.. և ավելի տալիս,քան վերցնում..)) Հաճելի է օրագիր ունենալ.. մանավանդ  այնպիսին,որը շատերն են կարդում…) 

марта 03, 2011

Կյանքդ` գունապնակ...

Կյանքը միշտ ուրախ կամ տխուր չի լինում...այն միշտ տարբեր է... մի շրջան ամեն ինչ մեզ համար ուրախ է, մյուս շրջան ամեն ինչ շրջվում է ու կարծես նախորդ կյանքիդ տերը դու չէիր...կյանքը դրվագների ամբողջություն է` գունավոր ու անգույն դրվագների....դրա համար երջանիկ բառը չեմ ընդունում....հավերժ երջանիկ չես կարող լինել... այն ժամանակավոր է...
Երանի այդ ժամանակավորը երկար տևի...
Պարզապես ոմանց համար սպիտակ գիծն է երկար, մյուսների համար` սևը...սպիտակի մեջ մյուս գույներն էլ կան. ամեն ինչ բացի սևից` սև չեմ սիրում....սևը` մռայլը, տխուրը..անտեսենք...քայլենք դեպի սպիտակը` այն ավելի պարզ է, մաքուր ու հստակ...քայլենք ու ամենակարևորը ձգտենք դեպի այն.. Հաղթահարենք սևը ու դրա վրա կառուցենք գունավորը...Անցյալը` սև, ապագան` սպիտակ...ներկան էլ թող լինի գունավոր......
Երանի ամեն ինչ լինի սպիտակ...թող լինի սպիտակ, իսկ ինչ գույն ներկել, որոշիր ինքդ...

марта 02, 2011

Մոլորակ


Մոլորակ ասելիս մի տեսակ միշտ հիշել եմ դպրոցական տարիներս.. երբ ասում էին,որ գոյություն ունեն 9  թե արդեն 10 չգիտեմ մոլորակներ ,ամեն դեպքում ասում են,որ սահմանափակ քանակությամբ են… բայց ոչ.. Մարդահամարներ..երբևէ եղել ա ենքան ճշգրիտ մարդահամար,որ կարողանա ասել թե Երկիր մոլորակի վրա քանի մարդ կա՞)Իհարկե ոչ.. իսկ քանի մարդ` այնքան մոլորակ,ուստի մոլորակներն էլ հաշվել չենք կարող..  Ես ունեմ իմ մոլորակը.. մի քանի օրով գնում եմ..  հանգստանամ… Տեսնես ոնց են հասնում  տարբեր մոլորակներ..ասեմ.. մտքերի շնորհիվ…

марта 01, 2011

Ամեն ինչ ու ոչինչ...

Ու էլ ինչ է մնում անել, երբ այլևս ոչինչ չկա անելու....
Երբ սկսում ես մտածել, բայց հասկանում ես, որ միևնույնն է հանդիպելու ես լաբիրինթոսի...
Երբ երազում ես, բայց հասկանում, որ երազանքդ ու իրականությունը հակադիր բևեռներ են...
Երբ փորձում ես լավատես լինել, բայց ամեն վայրկյան լավատեսությունդ անհետանում է, ու միայն հիշողություներդ են լավատեսական մնում....
Երբ կան հիշողություններ, բայց նրանք ներկայի համար հիմք չեն հանդիսանում..
Երբ հույսը կա, բայց այն հավատի ու սիրո հետ չի ամբողջանում...
Երբ կա ամեն ինչ, բայց այն միևնույն ժամանակ ոչինչ է....
Առաջ կարծում էի, որ լացելը օգնում է, հիմա արդեն հասկանում եմ, որ դատարկությունը արցունքներով լցնել հնարավոր չէ....Երբ լալիս ես, բայց ախր էլ արցունք էլ չկա...