февраля 08, 2011

Բազմակետ..........

.....Այսօր ուզում եմ սկսել բազմակետից.....
Միշտ ձգտել եմ վերջակետի կամ ստորակետի, բայց այսօր ուզում եմ բազմակետ....Գուցե ես չէ...բայց սիրտս` հաստատ...
....Բազմակետ, այսինքն` հավերժություն ու անորոշություն, երևույթներ, որոնցից միշտ խուսափել եմ, բայց այսօր ձգտում եմ դրանց.....ու երևի վախից է դա, այն վախից, որ եթե լինի վերջակետ, կլինի ցավոտ վերջ...չեմ ուզում դա..."Ես չեմ վախենում"..ամեն օր ու ամեն ժամ ասում եմ ինքս ինձ, բայց ինքս էլ կարծես չեմ հավատում ասածներիս.....չեմ խաբելու ինձ այլևս, պարզապես չեմ ուզում...ուրիշ պատճառ չկա...ու ընդհանրապես.անելու եմ այնպես, ինչպես ուզում եմ...ապրելու եմ եսասիրաբար...բոլորն են այդպես անում, ինչու ես էլ չփորձեմ...չէ որ իմ մտածած ես-ի մեջ դու էլ կաս...ու նորից..բազմակետ..իսկ գուցե չկա՞ս.....քո մոտ միգուցե չէ, բայց ինձ մոտ հաստատ...ու երևի հենց դրա համար է բազմակետը, որ ես էլ հավատամ իմ ասածներին ու հուսամ....
Մի օր գուցե ասեմ, որ վերջակետը ճիշտ է ու դնեմ այն ցուցադրաբար, բայց չհավատաս.....սիրտս բազմակետի է միշտ ձգտելու, իսկ սիրտս երբեք չի խաբում...........

Комментариев нет:

Отправить комментарий