февраля 27, 2011

Մի սովորական դրվագ կյանքիցս...

Արցունքները գնացին..
Չգիտես ինչ անել.. խոսիր..մենախոսիր..
Ինչի՞ մասին խոսեմ.. ոչինչ չմնաց…
Ոչինչ չմնալ չի կարող… ոչինչն ինքն է հեռանում քո կյանքից…
Այո,դրա համար հեռացավ ՆԱ՞
Ոչ, նա հեռացավ,որովհետև դա էր ճիշտը…
Լավագույն ընկերներիցս մեկ՞ը.. ու դա էր ճիշտը՞
Այո.. մենք նաև կորցնում ենք ընկերներին,և եթե մեր կյանքում մի բան լինում է,ապա դա ունի իրա տիեզերական ուժը.. եթե նա կար,ուրեմն ուներ իր տեղն ու դերը քո կյանքում…
Ուներ.. սակայն անցյալ ժամանակով…
Արցունքներդ էլ են անցյալ ժամանակ..
Ոչ,դեռ շատ կլինեն արցունքներ…
Ու հենց այդպես է պետք..դու մարդ ես…
Մարդիկ,ասածս ինչ է՞… Երբ զգում եք,որ հոգնել եք,երբ ել չեք դիմանում ,ուղարկեք նրան գրողի ծոցը..երբ Ձեզ չեն գնահատում,մի փորձեք անել այնպես,որ գնահատեն,այլ արեք այնպես,որ այլևս Ձեզ համար կարևոր չլինի թե տվյալ մարդը կգնահատի թե ոչ: 

февраля 26, 2011

Ոչ..

Ես քեզ կասեի թե ինչ կա իմ մտքում..ափսոս չկարողանամ փոխանցել զգացմունքներս.. գուցե մի օր գա հնարավոր լինի զգացմունքներն արտահայտել բառերով լիովին,բայց հիմա ես դեռ այդքան ուժեղ չեմ..հիմա քեզ միայն կարող եմ ասել,որ զգում եմ,բայց ապացուցել ՝ դժվար կարողանամ… ամեն ինչ կանի հավատը..եթե դու ինձ սիրես, կհավատաս,ոչ՝ ոչ… Ոչ ,ուրեմն չես հավատա, ոչ ՝ ուրեմն կմտածես ստում եմ,ոչ՝ կուզես երկարացնել ամեն ինչ,ոչ՝ կուզես գտնել ճիշտը,ոչ՝ կլքես ինձ… Չեմ սիրում ՈՉ բառը…

февраля 25, 2011

Դերասանություն…


Այս վերնագրի տակ բնավ չեմ խոսելու դերասանական արվեստի,գրքերի ու կանոնների մասին,քանզի դուք դրանք ինձնից լավ գիտեք..Երբեմն մտածում եմ,որ ես միակն եմ այս աշխարհում ու որ մենակ ես եմ ապրում, մնացածն ուղղակի հետևում են իմ քայլերին, փորձում են ստուգել ինձ, ստում են,կեղծում,երբեմն էլ լինում անկեղծ և ինձ ուրախացնում.. բայց մի բան կա,որ ինձ ստիպում է հետ կանգնել իմ այս մտքից, այն,որ ընկերուհիդ գալիս է քեզ նույն բանն է ասում,ու հենց ամենայն լրջությամբ բացատրում է այդ նույն զգացողությունն իր մոտ,սկսում ես մտածել,որ երևի բոլորն են այդպես կարծում.. սակայն մի պահ…գուցե դա էլ էր ստուգում.. էէէհ.. արդեն խճճվել եմ մտքերիս մեջ,երևի ավելի հեշտ է չմտածել…

февраля 21, 2011

Լացում եմ..

-Լացում եմ..
-Լացում ես ու ասում ես ինձ դրա մասի՞ն
-Այո,ես թույլ եմ..
-Ոչ.. ուժեղ ես…
-Միտքս չի թողնում ուժեղ լինել…
-Իսկ դու իրոք լացում ե՞ս
-Այո.. չե՞ս տեսնում արցունքներս
-Արցունքներով չեն լացում…
-Բա՞
-Սրտով..
-Սիրտս բաբախում է նորմալ…
-Ինձ ասա այն լացում է՞
-Զգում եմ,որ այո..
-Ուրեմն չստեցիր… Դանակը խորն է թափանցել…
-Թող լացեմ…
-Թողնեմ լացե՞ս
-Այո..դանակը ես ինքս կհանեմ…

февраля 20, 2011

Տվեք ինձ օդ շնչելու համար....

Իմ ուզածը միայն դա է` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Երբ քեզ հարցնում են առանց ինչի չես կարող ապրել, առաջին պատասխանը միշտ գալիս է սրտի խորքից, պատասխանում ես այն, ինչ իրականում ամենաթանկն է այս կյանքում ու առանց ինչի պարզապես հնարավոր չէ...Առանց ծնողների...համաձայն եմ, այս կյանքում չկա ու չի լինի ավելի թանկ մարդ, քան ծնողն է, բայց չէ որ որքան էլ իրականությունից փախչենք, գալիս է օր, երբ նրանք այլևս ֆիզիկապես կողքիդ չեն...ապրում ես չէ՞....Առանց ընկերների....ընկեր չունենալը հավասարազոր է անապատում մենակ լինելուն... բայց չէ որ հաճախ հանդիպում են ընկերներ, ում արած քայլերից հետո հավատում ես, որ ավելի լավ է մենակ լինել, քան ունենալ այդպիսի ընկերներ...հիասթափությունդ մեծ է, բայց ապրում ես չէ՞.....Առանց սիրո...կյանքը հիմնված է սիրո վրա...դրա հետ միանշանակ համամիտ եմ... առանց սիրո կյանքդ թերի է..բայց չէ որ սերը փոխադարձ զգացմունք է` երկկողմանի...պետք է սիրես ու սիրվես..լիարժեք լինելու համար.....Իսկ ի՞նչն է քոնը...ամբողջովին քոնը.. որը կորցնելուց հետո էլ չես կարող ԱՊՐԵԼ.... ապրելը միայն ֆիզիկական կյանքի մասին չեմ խոսում.....Երբ զգում ես, որ քեզ օդ է հարկավոր շնչելու համար... քեզ պետք է ազատություն.....Ազատություն, որ թևեր ունենաս` ապրելու ու շնչելու.....

февраля 19, 2011

Ապրենք մեզ համար..

Դու պետք է նորիս սկսես… Նորից սկսես մեկ անգամ անցածդ ճամփան հարթելը… ափսոս..բա դու դրան էիր արժանի՞.. իհարկե ոչ..ուղղակի երբեմն մենք ստանում ենք անարժան պատասխան մեր գործողություններին… բայց ամեն ինչ չի,որ հոգնեցնում է… մենք սովորում ենք..ամեն ինչին.. մենք իմանում ենք.. իմանում ենք այնպիսի բաներ,որոնք դեռ մեկ տարի առաջ թվում էին անհասանելի հասկանալու համար… հոգնում եք ձեզ արդարացնելու՞ց..հերիք է….ապրեք Ձեզ ու միայն Ձեզ համար…) Ցավ են պատճառում, աշխատեք,որ այլևս հնարավորություն չունենան դա անելու.. արթնացեք և մտածեք,որ Ձեր օրը հիանալի է սկսվել.. դուք ունեք տուն,ունեք ինտեռնետ  (եթե չունենայիք,չէիք կարդա :) դուք ունեք շատ բան երջանիկ լինելու համար… բողոքել ամենքս կարող ենք..) 

февраля 18, 2011

Դժոխք...

-Տեսնում ես ինձ՞
-Այո…
-Համոզված ե՞ս
-Ոչ այնքան..
-Խենթացել ե՞ս
-Իսկ ինչ-որ մեկը դրա կարիքն ունի՞
-Սիրելը խենթություն չէ
-Այո,հիմա կասես բնական է…
-Իհարկե,մենք բոլորս ունենք մեկի կարիքը…
-Դժոխքում մեկի՞
-Ինչի՞ց եզրակացրիր
-Թշնամուս եմ սիրում..
-Սիրում ես ու նա քո թշնամին է՞
-Այո,ցավն անտանելի է…
-Իսկ կրակներ կային ենտե՞ղ..դժոխքում…
-Ոչ..այնտեղ միայն թշնամիներս էին,չկար մայրս, ու ժամացույցներն ասում էին,որ ժամանակս սպառվում է…
-Դու ցանկանում էիր լինել միակը՞
-Միակն ում համար՞
-Միակը,ում համար ժամանակը կկանգներ…
-Մեկ,երկու,երեք… չեմ սիրում շտապել ուղղակի…
-Միայն շտապե՞լ…
-Այո.. խաղալ չեմ սիրում..բոլոր խաղերը ժամանակով են…
-Իսկ դժոխքը ժամանակով է՞ր
-Այո..այն վերջացավ…
-Իսկ ինչպե՞ս
-Խենթությամբ…
-Դժոխքից հետո սիրեցիր դժոխքիդ տիրակալին՞
-Հենց այդպես.. սիրեցի թշնամուս…
-Գուցե մտածես որ թշնամիդ է ու ատե՞ս
-Սիրում եմ նրա համար,որ թշնամիս է,իսկ դժոխքն ինձ համար ուրիշ է,քեզ համար ՝ ուրիշ.. քո դժոխքը չգիտեմ որն է.. գուցե կրակներ կան..ինձ մոտ չկային կրակներ..)

Երկխոսություն սիրո հետ (Շնորհավոր Սուրբ Սարգիս

-Ասա ինձ դու.. քեզ ինչ գույն ներկե՞մ
-Ես դա կարող եմ ասե՞լ
-Այո ընտրիր քո ուզած գույնը գուցե համապատասխանի քեզ…
-Գուցե սպիտա՞կ
-Ոչ.. շա~տ պարզ է դա,դու այդքան պարզ չես…
-Հմմմ..Սև՞
-Այդքան մուգ ու տխուր էլ չես.. համ էլ  թաղում ես ուզում դարձնե՞լ
-Ի՞նչ կասես վարդագույնի մասին
-Չգիտեի,որ սիրում ես Պերիս Հիլտոնին : ամեն դեպքում ոչ ,վարդագույնը թեթև է,իսկ դու ծանր ես..քեզնից հետո տառապում են…
-Աաա ,ես հասկացա մեզ  ինչ է պետք՝ մանուշակագույնն է պետք,ի՞նչ կասես
-Ես հասկանում եմ,որ դու ֆանտաստիկ ես ՎԻՈԼԵՏ խանութի նման ու քեզ համար թանկ են վճարում,բայց ոչ..) ես յասաման չեմ սիրում…
-Կանաչ,հը՞
-Բնություն.. այո ճիշտ ես..բայց ոչ.. ինչու՞ կանաչ.. իհարկե դու նման ես կանաչ բույսերին ու ծառերին,որոնք եթե չլինեին,մենք չէինք ապրի անհրաժեշտ թթվածին չունենալու պատճառով,բայց բույս ու ծաղիկ բոլորս ենք տեսել,իսկ քեզ ՝ ոչ բոլորն են տեսել…
-Նարնջագույն…համաձայնվե՞ս գուցե
-Նարինջով չես գերի  ))
-Գուցե ուզում ես ասել,որ կապույտն է դա՞
-Երկինք՞ .. գուցե… դու հասնում ես մինչև երկինք.. բայց երկնքից ներքև ես բնակվում … մեր սրտերում… կարմիրի մասին չխոսես անգամ..չեմ սիրում այդ գույնը…արյան գույնն է… քեզ համար արյուն թափվում է… բայց դա բարի չէ…)
Եվ այսպես այս խոսակցությունը շարունակվում է տարիներով… բայց միթ՞ե որևէ մեկս կարող ենք ասել,թե սերն ինչ գույն է՞… ամեն մի սիրո գույնն ուրիշ է.. մենք ենք մտածում այն լինելու է թաղման նման,Վիոլետ խանութի նման ֆանտաստիկ, գիշերային ամենահետաքրքիր լուսնի նման նարնջագույն, բուժող կապույտ, թե թեթև,սիրուն ու հեշտ վարդագույնի նման…

Մուլտֆիլմ..



Չեմ ուզում լինել ես մուլտֆիլմում..ուզում եմ ունենալ սեփական կյանքս…. Չեմ ուզում ես լինել մոխրոտիկը,ու չեմ ուզում ,որ դու լինես արքայազն.. գուցե մի օր կոշիկս կորցնեմ դու գտնես… բայց չեմ ուզում 12-ը լրանալուն պես անպայման լինեմ տանը,ամբողջ օրը գործերի մեջ լինեմ,և չունենամ ժամանակ քեզ նվիրելու… ուզում եմ սեփական պատմությունս…Չեմ ուզում լինել <101 դալմանԾինեց> մուլտից.. ունենալ Կռուելայի նման ծանոթ,որը կխափանի մարդկանց և ոչ միայն մարդկանց կյանքը.. բայց կուզենայի,որ համախմբվելով ստացվեր ամեն ինչ… Չեմ ուզում <Թագավոր-Առյուծ> մուլտը.. կուզեի Ծիմոնի և Պումբայի նման ընկերներ… բայց ես իմ հեղինակային իրավունքներով ԿՅԱՆՔ եմ ուզում ,այլ ոչ մուլտֆիլմ,որտեղ նույնիսկ մեքենայի տակ ընկնելուց հետո ոչինչ չի լինում..այդպես չեմ ուզում,..այդպես չես զգում ոչ մի բանի վեհությունն ու կարևորությունը քեզ համար…Պինոկիոյի նման ցանկանում եմ դառնալ ՄԱՐԴ… մեծատառով..բայց ես դա կանեմ առանց որևէ մեկի օգնության…երբեմն թվում է թե սա ես չեմ ապրում,այլ մեկ ուրիշն է ապրում .. բավական է..թողեք ապրեմ.. ուզում եմ ունենալ սեփական կյանքս..

февраля 17, 2011

Մեկերի շարքում լինենք երկուս.....


Ամեն աչք երևույթը տեսնում է յուրովի....Յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է դիմացինից.....Որոշ առանձնահատկություններ այնքան էլ դրական չեն, բայց անհատին տարբերակում են ընդհանուրից... Հաճախ մեր քայլերից շատերը չեն գոհացնում դիմացինին ու շատերը փորձում են փոխվել`նմանվելով ամբողջին, քանի որ յուրաքանչյուր ստանդարտից դուրս քայլ դիտվում է որպես շեղում`չմտածելով նույնիսկ, որ գուցե այդ շեղումը դեպի դրականն է... Կա կարծիք, որ մարդ հաճախ իրեն պահում է ոչ այնքան այնպիսին, ինչպիսին ինքն է իրականում, այլ այնպիսին, ինչպիսին իրեն շրջապատն է ուզում տեսնել... Գուցեև դա այդպես է, միայն թե այդ գծերը օգնեն մարդուն ունենալ յուրահատկություններ ու ամենակարևորը դրականապես տարբերվող յուրահատկություններ...Հավասար հասակ ունեցողների մեջ եղեք մի գլուխ բարձր.... Փորձեք հնարավորինս քիչ լինել ամբողջի մաս, այլ փոխարենը`անհատականություն....

Ընկեր..

Աշխարհում կան բաներ,որոնք հաճույք ու ուրախություն են բերում.. բայց այդ նույն բաները երբեմն ունեն երկրորդ ավելի մութ ու անհայտ կողմեր.. բոլորս էլ ունենք ընկերներ… ամեն մի ընկեր մեզ համար արևի շող է.. ամենահաճելի ու հրաշք երևույթներից մեկը..չ՞է որ հենց զգում ես արևի շողերի ներկայությունը,կյանքդ դառնում է ավելի հետաքրքիր ու զգայուն…
Կա մի վիճակագրություն,որն ասում է,որ ինքնասպանությունները մի ժամանակաշրջանում ամենաշատը լինում էին այն ժամանակ,երբ արևի շողերը ուղիղ անկյունով ընկնում էին մարդկանց դեմքին…

февраля 15, 2011

սև,սպիտակ ու գունավոր..ո՞րն ընտրել...

Երբեմն տիեզերքը մեր դեմ է ..: Բայց ինչ անե՞լ..դա նշանակում է վերջ՞.. իհարկե ոչ.. կյանքը շատ մեծ փորձ ունի..այնքան,որ կարողանում է մեզ բոլորիս ստել կամ մոտեցնել իրականությանը.. ուղղել այս կողմ կամ այն..
մենք բոլորս ապրում ենք..ոմանք խենթի պես..իսկ ոմանք ՝ սովորական,առանց օրենքներ խախտելու,առանց շեղվելու ընտրված ճանապարհից..այո,ոմանք սև են,ոմանք սպիտակ… բայց նաև կան գունավոր մարդիկ.. սիրում եմ գունավորներին.. տարբերում ենք ևս երկու տիպ՝ սևավոր սպիտակներ,և սպիտակավոր սևեր.. սևավոր սպիտակներին էլ եմ սիրում..գուցե զարմանալի թվա,բայց այո..
աշխատենք քչացնել սև գույնը..չէ՞ որ  տիեզերքը ԵՐԲԵՄՆ մեր դեմ է.. իսկ ինչքան սև՝ այնքան շատ ԵՐԲԵՄՆ.. 

февраля 14, 2011

Գեղեցիկ տոնից մինչև հարցում,հիշողություններից մինչև սիրո սահմանում...


Այսօր տոն է.. տոն է բոլորիս համար.. բոլորը սիրտիկ փուչիկներով կարող են քայլել փողոցում..ու ոչ մեկին չի թվա ,թե դա սովորական ֆլեշմոբ է..բոլորն էլ գիտեն տոնի մասին..))բոլորս էլ սիրել ենք.. զգացել ենք դա.. բայց դժվար գտնվի մեկը,ով կտա դրա սահմանումը ,որը կբավարարի բոլորին..դժվար ամեն մեկս զգանք այն ,ինչ զգում  է մյուսը..մեր սերերն էլ տարբեր են.. մենք նույն ձայնը լսում ենք տարբեր կերպ և գտնում ենք մեզ մեկ ուրիշի մեջ…. Ոմանք սիրում են մանդարին,ոմանք՝ երաժշտություն, ոմանք՝ գիտությունը..այսպես թվարկել հնարավոր է անվերջ… որոշել ենք.. այսօրվա գրառումը լինելու է ամենալավերից մեկը.. դրա համար այն պետք է առանձնանա..այսօր մենք կգնանք դեմ մեր սկզբունքներին և ամեն մեկս կգրենք տողեր ,որոնք կբնորոշեն հենց մեզ.. և հեղինակը կնշվի՝ Օֆֆա,թե Սոֆֆա..
Մեր հայ իրականության մեջ սիրուն այսպես ասած տեղ են տալիս ու հարգում.. բայց միայն այն ժամանակ,երբ առիթ կա դրա մասին հիշելու.. և այսպես..մենք որոշեցինք անցկացնել փոքրիկ հարցում.. Ֆեյսբուք սոցիալական ցանցով.. և տալով տարբերակներ ,հասկանալ թե նախատոնական օրով  ով առանց ինչի ապրել չի կարող..) և գլխավոր խորամանկությունը հարցման կայանում էր նրանում,որ հարցվողներին չէր տրվել ԱՌԱՆՑ ՍԻՐՈ պատասխան,բայց փոխանակ դրա, տրվել էր ԱՅԼ տարբերակ նշելու հնարավորություն..) որի տակ ընդամենը երկու հոգի հպարտ ասաց՝ Առանց Սիրո…
Ահա արդյունքները…Անահիտ Ղազարյանը, Շուշան Շատիկյանն ու Վարդան Պողոսյանը ասացին՝ առանց սիրո.. Անահիտն ասաց՝ շաբլոն ա,բայց տենց ա ..սեր դեպի սեփական անձը,սեր դեպի ծնողը, դեպի հակասեռը, ինչու չէ, դեպի փողը… Շուշանն ասաց՝ պատասխանս միանշանակ ծնողներն ա մեկ էլ սերը…Վարդանը՝ առանց սիրո..
Իհարկե շա~տ հետաքրքիր պատասխաններ կային..դրանցից հուզիչ էր Աննա Ոսկանյանի պատասխանը ,որն ասաց* без моей дочери и веры в бога*…Երկու հոգի պատասխանեցին առանց փողի.. ) Մեկը,որի անունը չենք շեշտում ու Ստելլան ..Գերաշկռող էր *Առանց հիշողության* ու *առանց ծնողների* տարբերակը.. քանի որ հենց ծնողներն են մեզ կյանք շնորհել , եթե նրանք չլինեին,մենք չէինք լինի,այսպես ասաց Անահիտը Մարգարյան..) Անին Բաբայան ասաց,որ ոչ մեկը չի առանձնացնի,իր համար բոլորն էլ կարևոր են իրենց հերթին…
Կրեատիվ պատասխան էր Ռուզաննա Պետրոսյանի պատասխանը՝
Եթե ինձ զրկեն շնչելու հնարավորությունից
Կամ օդի միջից թթվածինը հանեն
Կխեղդվեմ-ու էլ չեմ ապրի..
Կային այսպիսի տարբերակներ՝ առանց երազանքի,առանց ձգտման,առանց նպատակի, առանց թունելի միջի լույսի,երաժշտության,սիգարետի,կոՖեի,հաճույքների,ցավի,լեզվի,մտքի,լույսի.. ԱՌԱՆՑ ԿՅԱՆՔ-ի պատասխան հնչեց.. Անին Հակոբյան.. Հնչեց շա~տ հարազատ պատասխան՝ առանց ռացիոնալիզմի.. (Զոյա Հալևորյան).. Եվ վերջում.. մի գեղեցիկ պատասխան… Չեմ կարող ապրել միայնակ… Մուշեղ Հովսեփյան …
Միայնակ..եթե սեր լինի,միայնակ չենք լինի..
Ու կար մի հետաքրքիր օրինաչափություն..արական սեռի ներկայացուցիչների 70 տոկոսն ասաց՝ առանց ծնողներիս.. J
Հիշե~ք..սիրելու համար վայրկյաններ են պետք.. սակայն հասկանալու համար թե ինչ է սերը ՝ տարիներ…
Եվս մեկ հարց է ուղղվել հարցման մասնակիցներին..Սիրո Սահմանումը..թե ով ինչպես այն կնկարագրի, կբնութագրի և առհասարակ ինչ կասի այս ՝ բոլորի համար տարբեր զգացմունքի մասին…
Սերը հայտնվում  ա այն ժամանակ,երբ իրար են հանդիպում մի կեսի երկու մասեր,այսինքն մարդիկ,որոնց լրացնում են միմյանց,սիրում են իրար նույնիսկ՝իմանալով մյուսի թերությունները ..սեր ասելիս մտածում եմ էն ծեր զույգերի մասին ,որոնք այսքան տարի պահել են իրենց սերը..
Էն,որ ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը,կարելի ա փոխել ու ասել,որ սերը կփրկի աշխարհը:
Հենց սիրենք ու սիրվենք,հաստատ ես աշխարհ ինչ-որ մի տեղ կա են մեկը,են մեր կեսը ում տեսնելուց կհասկանաս,թե սերը ինչ ա :

Հոտով են սիրահարվում,տենց կարծիք կա:
սերը հավասարազոր է օդին, 7րոպեից ավել առանց սիրո չես կարող 
Զգացմունք է առանց որի հնարավոր չէ ապրել,որը թույլ է տալիս քեզ կարևոր զգաս,սերը երբեք ցավ չի պատճառում,միայնությունը,սուտը,կեղծիքը և անորոշությունն է ,որ ցավ է պատճառում, նրանք ստիպում են խեղդել քո մեջ այն անծայրածիր զգացմունքը,որը կարող ես զգալ այն մեկի հանդեպ ում անսահման սիրում ես..
Սիրո ժամանակ ոչ սխալ կա,ոչ ճիշտ,ամեն ինչ կառուցված է զգացմունքների վրա:
Սերը անորսալի է, նա ինքն է ընտրում իր "զոհերին", այն երջանիկ "զոհերին", որոնք գտնելով այն միակին կտրվում են առօրյա կյանքից և թեկուզ մեկ րոպեով ընկնում սիրո հեքիաթային աշխարհ: 
Եթե աստղերը աչքեր ունենային,ու նայեին մեր աշխարհին,եթե իրենք չտեսնեին մարդկանց սերը,իրենց համար ամեն ինչ անհետաքրքիր կլիներ :
Սերը չեմ կարա  ասեմ, բայց մարդուն համ  ահավոր տանջում ա ,համ ահավոր երջանկացնում ա :
Սիրում եմ ու վերջ:
Սեր ասելով հասկանում եմ հետևյալ խոսքերը՝ Ես սիրում եմ Քեզ... ու հենց առանց կոչական..)
դա են զգացումն ա,որ քեզ թվում ա քեզ մեկը հետապնդում ա.. բայց եդ հետապնդելը քեզ դզում ա:
Սերը ձգողականության ուժից ուժեղ ձգող բան ա:
երազանքներիդ հասնել օգնող գործոնն ա):
խնդիրները հարթելու միջոց ա սերը:
Ես սիրում եմ որովհետև չեմ կարող չսիրել ..)
Սերը գուցե թե ամենաքաղցր բանն է կյանքում, երբ նրա առաջ բացում ես սիրտդ՝ նա անասելի շռայլ կարող է լինել, սակայն սիրո տառապանքը հաճախ տալիս է ավելին քան կարող էր սերը տալ, փաստորեն Սերը գիտի մի ձեռքով ապտակել, մյուսով քնքշորեն սիրել, ու դա օրինաչափ է:
ՍԵՐ-ը բերում է, լույս.. Վերացնելով խավարը
Դեպրեսիա:
Բութ դանակի հետքեր:
երբեմն մտածում եմ թե սերն ինչ գույնի է)) եթե ասեք ինչ գույնի է,կասեմ ինչ է սեչը)
ապրելու համար միայն Սեր է պետք: Եթե սիրում ես ապա պայքարում ես կյանքի համար, պայքարում ես ձեռք բերել այն ամենը որ կպահպանի քո սերը... եթե սիրում ես ապա դու ամենա-հարուստն ես այս աշխարհում:
Սերը ամնեազորեղ զգացմունքն է,որը տրված է մարդուն
Սերը միայնակ չի կարող նման հրաշք գործել, նրան հարկավոր են մարդիկ.որոնք նրան իրենց սրտերում ջերմացնելով կօգնեն հասնել նպատակին:
"
Սերը կփրկի աշխարհը", ես հավատում եմ դրան:
Մի զարմանալի զգացում,որը չես լսում,չես տեսնում,բայց փոխարենը զգում ես,զգում ես ամբողջ մարմնով ու հոգով…սեր՝ փոքրիկ մի երազանք,որ սիրես ու լինես սիրված,ու այս ամենը կարող է թվալ մի սառույց,որը կարող է հալեցնել սրտեր, մաքրել հոգիներ ու բուժել վերքեր,,մի խոսքով մեեե~ծ սեր,որի համար արժի ԱՊՐԵԼ..

Հետաքրքիր ու բուռն պատասխան Օֆելի Մինասյանի կողմից՝
Սիրո սահմանումը...իսկականից որ ամա՜ն... Էն մեծ փիլիսոփաները սկի չեն տվել այ բալամ...Տվածներն էլ ինչ-որ կցկտուր անկապ ճշմարտություններ են եղել... 

Բայց եսիմ...Երևի դրությանս մեջ մտնելով` պատասխանեմ... 
"
Երբ գիտակցում ես, որ երբեք իրար հետ չեք լինի, բայց երջանիկ ես, որ նա կա ու երջանիկ ա իրա համար... " 
կամ սենց
"
Երբ ուզում ես որ նա սիրի ու սիրված լինի, թեկուզ ոչ քեզ... "
Եվ վերջում բառիս բուն իմաստով ամենաթույն պատասխանը.. Էմմա Պետրոսյանի կողմից՝
Սերը դա Վիվա-Սելլ Էմ-Տե-Էսի նման անսահմանափակ,Դիսնեյ Լենդի նման ֆանտաստիկ, Բռեդ Պիտի նման երազանք, սոցիոլոգիայի ֆակուլտետն ավարտողի պես երջանիկ ու խոզի գրիպով չվարակվողի նման փրկություն ա:

Ամեն ինչ փոխադարձ է.. Սիրում ես,ուրեմն կսիրվես.. ամեն դեպքում…Սիրելը հրաշալի բան է.. երբ սիրում ես ուրեմն երիտասարդ ես.. տարիքը կապ չունի..ԵՐԻՏԱՍԱՐԴ բառը չի նշանակում 40-ից ցածր կամ բարձր.. դա նշանակում է,որ դու ունակ ես սիրել ու սիրվել.. Սերը մեր օրերում չի քնել..այն որոշ ժամանակով արձակուրդի մեջ է որոշ մարդկանց համար.. Սերը չի թողնի,որ իրեն սպանեն..այն ուժեղ է ու արագ.. սիրում են մեկ վայրկյանում… հետևաբար նաև սիրվում… Այն կապացուցի իր զորեղությունը..ինչքան բաներ են արվել սիրո համար ու սիրո պատճառով…) մենք սիրում ենք,թեկուզ և գաղտնի ..բայց սիրում ենք..Սե~ր..ուր ես դու գնո՞ւմ…մի վախեցիր մեզնից.. Քեզ էլ են սիրում,Սե~ր..) բոլորը երազում են գոնե մեկ անգամ սիրել.. Սե~ր…մի հեռացիր մեզնից…) սիրիր նաև դու մեզ,Սե~ր…)մենք սիրում ենք սիրված լինել… դրա համար պետք է սիրել՝ ու սիրել բառի բուն իմաստով,սիրել այնպես,որ ոչ մեկ ոչինչ չհասկանա..սիրել ՝ առանց ակնկալելու ինչ-որ բան …
Սոֆֆա….
Եթե ապրում ես, ուրեմն սիրում եսԼիարժեք ապրելու ու քեզ լիարժեք համարելու համար պետք է սիրես….Եթե գա օր, որ կսիրես մեկին ոչ միայն քեզ հավասար, այլև քեզնից շատ, եթե նրանից կախված կերջանկանաս ու կտխրես, եթե նրան տեսնելով սրտիդ զարկերը կարագանան ու ինքդ էլ չես հասկանա, թե ինչ ես անում,ուրեմն սիրում եսՍերը երբեք չի անհետանում, այն նման է լուսնի` մի օր այն ամբողջական է, հաջորդ օրը գուցե ավելի փոքր, բայց այն միշտ կա, քանի որ առանց նրա հնարավոր չէՍերը օրինաչափություններ չունի.սիրող մարդը միշտ է սիրում, ու անգամ խոսքեր պետք չեն դա հասկանալու համարԻրականում չկա ավելի հետաքրքիր զրույց, քան սիրող մարդկանց լուռ հայացքները….Սիրենք ավելի շատ….Ես սիրում եմ ամեն րոպե ու ամեն վայրկյան….
Օֆֆա..