Ակնթարթն ամեն ինչ է փոխում՝միտքը, գործողությունը, ասված խոսքը, որոշումը,երազանքն իրականացնելը և այլն.. Մեր դեպքում այն փոխեց մի էական բան՝ ստեղծեց այս բլոգը,որը հանձնում ենք ձեր դատին :
Հաճախ մտածում ենք ,որ օրերն անգամ ոչինչ չեն փոխում, որ որոշ ժամանակ ասելով պիտի հասկանանք ամիսներ կամ տարիներ, իսկ իրականում ամեն ինչ հենց ակնթարթն է որոշում:

Ակնթարթն անգամ բաժանում է կյանքն ու մահը...
Ակնթարթի արդյունքում կարող ես դառնալ ամենաերջանիկը կամ ամենատխուրը...
Իսկ գաղափարն ամեն ինչի սկիզբն է.. չ՞է որ մենք ունենք այս բլոգն ու երջանիկ կլինենք այդքանով,չ՞է որ այն եղել է մեկի գաղափարը: Միայն պետք է արարել..արարել նոր գաղափարներ.. հասկանալ ակնթարթի զորությունը և շնորհակալություն հայտնելով նրան ապացուցել,որ գիտենք ապրել:
Հուսանք Ձեզնից յուրաքանչյուրին ակնթարթը կբերի միայն երջանկություն... Գնահատեք ակնթարթը ու ապրեք ակնթարթով...
Ձեզ Ստեֆան Ցվայգի "Մարդկության աստեղային ժամերը" դուր կգան: Ցվայգն էլ ա հավատում ակնթարթի զորությանը: Նա նշում ա, որ պատմությունը` "Աստծո այդ հրաշալի արհեստանոցը" /Գյոթե/, տարիներով զարգանում ա գրեթե առանց փոփոխությունների և միայն ակնթարթներում` մարդկության աստեղային ժամերին են տեղի ունենում ճակատագրական իրադարձությունները:
ОтветитьУдалитьԲայց իմ խորին համոզմամբ, ակնթարթին նախորդում են դեպքեր, իրադարձություններ, մարդկային մտքի մեջ գաղափարների զարգացում, որոնց արգասիքը նյութականանում է հենց այդ ակնթարթում` մարդկության աստեղային ժամում: Տվյալ դեպքում ձեր աստեղային ժամում :Դ
անպայման կկարդանք <3 մտքերն արտահայտված լավն էին))
ОтветитьУдалить