февраля 08, 2011

Անհրաժեշտություն..

Առանց ինչի մենք չէինք կարող ապրե՞լ)) կա՞ն այդպիսի բաներ)) իհարկե կան) ամեն մի անհատի համար գոյություն ունի իրենը: Մեկի համար գուցե օդի  է նման համակարգիչն ու համանցանցը,մյուսի համար՝ իր փողը,  այս ձևակերպումն իրականում ավելի ադեքվատ կլիներ եթե ասվեր թե ով ինչն է ընդունում սուբստանց: Ես չեմ կարող ապրել առանց շա~տ բաների)) առանց հոգևոր շատ արժեքների ու երաժշտության..: Դե ինչպես ֆորմալ ձևով հայտնի է, նախասկիզբ՝ նյութական և հոգևոր,համապատասխանաբար՝ մատերիալիստական և իդեալիստական: Ես չեմ հասկանում մի պարզ բան…եթե ասվում  է իդեալիստական,արդեն իդեալ բառը ամեն ինչ ասում է : Ինձ համար կարևորն ու սուբստանցը հոգևորն է : Մտածեք այս մասին.. գուցե գտնեք, որ եղել է նախասկիզբ օդը,ջուրը ,կրակը, ատոմները և շատ այդպիսի ՆՅՈՒԹԵՐ,կամ գուցե նաև գտնեք,որ կեցությունը, գուցե էությունը, գուցե ամեն ինչ ներքին է՞՞ .. մտածեք այս մասին..գուցե մտածեք նոր նախասկիզբ,ինչպիսին  է համակարգիչը,(աբսուրդ թվաց,բայց մեր օրերում կան մարդիկ,ովքեր դա կհամարեն նախասկիզբ)  ամեն դեպքում արարեք նորը…

Комментариев нет:

Отправить комментарий