февраля 20, 2011

Տվեք ինձ օդ շնչելու համար....

Իմ ուզածը միայն դա է` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Երբ քեզ հարցնում են առանց ինչի չես կարող ապրել, առաջին պատասխանը միշտ գալիս է սրտի խորքից, պատասխանում ես այն, ինչ իրականում ամենաթանկն է այս կյանքում ու առանց ինչի պարզապես հնարավոր չէ...Առանց ծնողների...համաձայն եմ, այս կյանքում չկա ու չի լինի ավելի թանկ մարդ, քան ծնողն է, բայց չէ որ որքան էլ իրականությունից փախչենք, գալիս է օր, երբ նրանք այլևս ֆիզիկապես կողքիդ չեն...ապրում ես չէ՞....Առանց ընկերների....ընկեր չունենալը հավասարազոր է անապատում մենակ լինելուն... բայց չէ որ հաճախ հանդիպում են ընկերներ, ում արած քայլերից հետո հավատում ես, որ ավելի լավ է մենակ լինել, քան ունենալ այդպիսի ընկերներ...հիասթափությունդ մեծ է, բայց ապրում ես չէ՞.....Առանց սիրո...կյանքը հիմնված է սիրո վրա...դրա հետ միանշանակ համամիտ եմ... առանց սիրո կյանքդ թերի է..բայց չէ որ սերը փոխադարձ զգացմունք է` երկկողմանի...պետք է սիրես ու սիրվես..լիարժեք լինելու համար.....Իսկ ի՞նչն է քոնը...ամբողջովին քոնը.. որը կորցնելուց հետո էլ չես կարող ԱՊՐԵԼ.... ապրելը միայն ֆիզիկական կյանքի մասին չեմ խոսում.....Երբ զգում ես, որ քեզ օդ է հարկավոր շնչելու համար... քեզ պետք է ազատություն.....Ազատություն, որ թևեր ունենաս` ապրելու ու շնչելու.....

4 комментария:

  1. Բոլորն թվարկվածներնի հետ համամիտ եմ, կարելի է նաև դրանց ավելացնել առողջությունը <3 ----> OffaSoffa (Էլյա)

    ОтветитьУдалить
  2. ահա,ավելացնենք նաև առողջությունը <3

    ОтветитьУдалить
  3. Ինքն ա: Վերջապես: Հետո ինձ կասեք չէ, թե էս ով ա գրել ձեզանից:

    ОтветитьУдалить
  4. շնորհակալություն :* դե բացառությունները մեր մոտ չեն անցնում, բայց դե տենանք :Դ

    ОтветитьУдалить