февраля 27, 2011

Մի սովորական դրվագ կյանքիցս...

Արցունքները գնացին..
Չգիտես ինչ անել.. խոսիր..մենախոսիր..
Ինչի՞ մասին խոսեմ.. ոչինչ չմնաց…
Ոչինչ չմնալ չի կարող… ոչինչն ինքն է հեռանում քո կյանքից…
Այո,դրա համար հեռացավ ՆԱ՞
Ոչ, նա հեռացավ,որովհետև դա էր ճիշտը…
Լավագույն ընկերներիցս մեկ՞ը.. ու դա էր ճիշտը՞
Այո.. մենք նաև կորցնում ենք ընկերներին,և եթե մեր կյանքում մի բան լինում է,ապա դա ունի իրա տիեզերական ուժը.. եթե նա կար,ուրեմն ուներ իր տեղն ու դերը քո կյանքում…
Ուներ.. սակայն անցյալ ժամանակով…
Արցունքներդ էլ են անցյալ ժամանակ..
Ոչ,դեռ շատ կլինեն արցունքներ…
Ու հենց այդպես է պետք..դու մարդ ես…
Մարդիկ,ասածս ինչ է՞… Երբ զգում եք,որ հոգնել եք,երբ ել չեք դիմանում ,ուղարկեք նրան գրողի ծոցը..երբ Ձեզ չեն գնահատում,մի փորձեք անել այնպես,որ գնահատեն,այլ արեք այնպես,որ այլևս Ձեզ համար կարևոր չլինի թե տվյալ մարդը կգնահատի թե ոչ: 

февраля 26, 2011

Ոչ..

Ես քեզ կասեի թե ինչ կա իմ մտքում..ափսոս չկարողանամ փոխանցել զգացմունքներս.. գուցե մի օր գա հնարավոր լինի զգացմունքներն արտահայտել բառերով լիովին,բայց հիմա ես դեռ այդքան ուժեղ չեմ..հիմա քեզ միայն կարող եմ ասել,որ զգում եմ,բայց ապացուցել ՝ դժվար կարողանամ… ամեն ինչ կանի հավատը..եթե դու ինձ սիրես, կհավատաս,ոչ՝ ոչ… Ոչ ,ուրեմն չես հավատա, ոչ ՝ ուրեմն կմտածես ստում եմ,ոչ՝ կուզես երկարացնել ամեն ինչ,ոչ՝ կուզես գտնել ճիշտը,ոչ՝ կլքես ինձ… Չեմ սիրում ՈՉ բառը…

февраля 25, 2011

Դերասանություն…


Այս վերնագրի տակ բնավ չեմ խոսելու դերասանական արվեստի,գրքերի ու կանոնների մասին,քանզի դուք դրանք ինձնից լավ գիտեք..Երբեմն մտածում եմ,որ ես միակն եմ այս աշխարհում ու որ մենակ ես եմ ապրում, մնացածն ուղղակի հետևում են իմ քայլերին, փորձում են ստուգել ինձ, ստում են,կեղծում,երբեմն էլ լինում անկեղծ և ինձ ուրախացնում.. բայց մի բան կա,որ ինձ ստիպում է հետ կանգնել իմ այս մտքից, այն,որ ընկերուհիդ գալիս է քեզ նույն բանն է ասում,ու հենց ամենայն լրջությամբ բացատրում է այդ նույն զգացողությունն իր մոտ,սկսում ես մտածել,որ երևի բոլորն են այդպես կարծում.. սակայն մի պահ…գուցե դա էլ էր ստուգում.. էէէհ.. արդեն խճճվել եմ մտքերիս մեջ,երևի ավելի հեշտ է չմտածել…

февраля 21, 2011

Լացում եմ..

-Լացում եմ..
-Լացում ես ու ասում ես ինձ դրա մասի՞ն
-Այո,ես թույլ եմ..
-Ոչ.. ուժեղ ես…
-Միտքս չի թողնում ուժեղ լինել…
-Իսկ դու իրոք լացում ե՞ս
-Այո.. չե՞ս տեսնում արցունքներս
-Արցունքներով չեն լացում…
-Բա՞
-Սրտով..
-Սիրտս բաբախում է նորմալ…
-Ինձ ասա այն լացում է՞
-Զգում եմ,որ այո..
-Ուրեմն չստեցիր… Դանակը խորն է թափանցել…
-Թող լացեմ…
-Թողնեմ լացե՞ս
-Այո..դանակը ես ինքս կհանեմ…

февраля 20, 2011

Տվեք ինձ օդ շնչելու համար....

Իմ ուզածը միայն դա է` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
Երբ քեզ հարցնում են առանց ինչի չես կարող ապրել, առաջին պատասխանը միշտ գալիս է սրտի խորքից, պատասխանում ես այն, ինչ իրականում ամենաթանկն է այս կյանքում ու առանց ինչի պարզապես հնարավոր չէ...Առանց ծնողների...համաձայն եմ, այս կյանքում չկա ու չի լինի ավելի թանկ մարդ, քան ծնողն է, բայց չէ որ որքան էլ իրականությունից փախչենք, գալիս է օր, երբ նրանք այլևս ֆիզիկապես կողքիդ չեն...ապրում ես չէ՞....Առանց ընկերների....ընկեր չունենալը հավասարազոր է անապատում մենակ լինելուն... բայց չէ որ հաճախ հանդիպում են ընկերներ, ում արած քայլերից հետո հավատում ես, որ ավելի լավ է մենակ լինել, քան ունենալ այդպիսի ընկերներ...հիասթափությունդ մեծ է, բայց ապրում ես չէ՞.....Առանց սիրո...կյանքը հիմնված է սիրո վրա...դրա հետ միանշանակ համամիտ եմ... առանց սիրո կյանքդ թերի է..բայց չէ որ սերը փոխադարձ զգացմունք է` երկկողմանի...պետք է սիրես ու սիրվես..լիարժեք լինելու համար.....Իսկ ի՞նչն է քոնը...ամբողջովին քոնը.. որը կորցնելուց հետո էլ չես կարող ԱՊՐԵԼ.... ապրելը միայն ֆիզիկական կյանքի մասին չեմ խոսում.....Երբ զգում ես, որ քեզ օդ է հարկավոր շնչելու համար... քեզ պետք է ազատություն.....Ազատություն, որ թևեր ունենաս` ապրելու ու շնչելու.....

февраля 19, 2011

Ապրենք մեզ համար..

Դու պետք է նորիս սկսես… Նորից սկսես մեկ անգամ անցածդ ճամփան հարթելը… ափսոս..բա դու դրան էիր արժանի՞.. իհարկե ոչ..ուղղակի երբեմն մենք ստանում ենք անարժան պատասխան մեր գործողություններին… բայց ամեն ինչ չի,որ հոգնեցնում է… մենք սովորում ենք..ամեն ինչին.. մենք իմանում ենք.. իմանում ենք այնպիսի բաներ,որոնք դեռ մեկ տարի առաջ թվում էին անհասանելի հասկանալու համար… հոգնում եք ձեզ արդարացնելու՞ց..հերիք է….ապրեք Ձեզ ու միայն Ձեզ համար…) Ցավ են պատճառում, աշխատեք,որ այլևս հնարավորություն չունենան դա անելու.. արթնացեք և մտածեք,որ Ձեր օրը հիանալի է սկսվել.. դուք ունեք տուն,ունեք ինտեռնետ  (եթե չունենայիք,չէիք կարդա :) դուք ունեք շատ բան երջանիկ լինելու համար… բողոքել ամենքս կարող ենք..) 

февраля 18, 2011

Դժոխք...

-Տեսնում ես ինձ՞
-Այո…
-Համոզված ե՞ս
-Ոչ այնքան..
-Խենթացել ե՞ս
-Իսկ ինչ-որ մեկը դրա կարիքն ունի՞
-Սիրելը խենթություն չէ
-Այո,հիմա կասես բնական է…
-Իհարկե,մենք բոլորս ունենք մեկի կարիքը…
-Դժոխքում մեկի՞
-Ինչի՞ց եզրակացրիր
-Թշնամուս եմ սիրում..
-Սիրում ես ու նա քո թշնամին է՞
-Այո,ցավն անտանելի է…
-Իսկ կրակներ կային ենտե՞ղ..դժոխքում…
-Ոչ..այնտեղ միայն թշնամիներս էին,չկար մայրս, ու ժամացույցներն ասում էին,որ ժամանակս սպառվում է…
-Դու ցանկանում էիր լինել միակը՞
-Միակն ում համար՞
-Միակը,ում համար ժամանակը կկանգներ…
-Մեկ,երկու,երեք… չեմ սիրում շտապել ուղղակի…
-Միայն շտապե՞լ…
-Այո.. խաղալ չեմ սիրում..բոլոր խաղերը ժամանակով են…
-Իսկ դժոխքը ժամանակով է՞ր
-Այո..այն վերջացավ…
-Իսկ ինչպե՞ս
-Խենթությամբ…
-Դժոխքից հետո սիրեցիր դժոխքիդ տիրակալին՞
-Հենց այդպես.. սիրեցի թշնամուս…
-Գուցե մտածես որ թշնամիդ է ու ատե՞ս
-Սիրում եմ նրա համար,որ թշնամիս է,իսկ դժոխքն ինձ համար ուրիշ է,քեզ համար ՝ ուրիշ.. քո դժոխքը չգիտեմ որն է.. գուցե կրակներ կան..ինձ մոտ չկային կրակներ..)

Երկխոսություն սիրո հետ (Շնորհավոր Սուրբ Սարգիս

-Ասա ինձ դու.. քեզ ինչ գույն ներկե՞մ
-Ես դա կարող եմ ասե՞լ
-Այո ընտրիր քո ուզած գույնը գուցե համապատասխանի քեզ…
-Գուցե սպիտա՞կ
-Ոչ.. շա~տ պարզ է դա,դու այդքան պարզ չես…
-Հմմմ..Սև՞
-Այդքան մուգ ու տխուր էլ չես.. համ էլ  թաղում ես ուզում դարձնե՞լ
-Ի՞նչ կասես վարդագույնի մասին
-Չգիտեի,որ սիրում ես Պերիս Հիլտոնին : ամեն դեպքում ոչ ,վարդագույնը թեթև է,իսկ դու ծանր ես..քեզնից հետո տառապում են…
-Աաա ,ես հասկացա մեզ  ինչ է պետք՝ մանուշակագույնն է պետք,ի՞նչ կասես
-Ես հասկանում եմ,որ դու ֆանտաստիկ ես ՎԻՈԼԵՏ խանութի նման ու քեզ համար թանկ են վճարում,բայց ոչ..) ես յասաման չեմ սիրում…
-Կանաչ,հը՞
-Բնություն.. այո ճիշտ ես..բայց ոչ.. ինչու՞ կանաչ.. իհարկե դու նման ես կանաչ բույսերին ու ծառերին,որոնք եթե չլինեին,մենք չէինք ապրի անհրաժեշտ թթվածին չունենալու պատճառով,բայց բույս ու ծաղիկ բոլորս ենք տեսել,իսկ քեզ ՝ ոչ բոլորն են տեսել…
-Նարնջագույն…համաձայնվե՞ս գուցե
-Նարինջով չես գերի  ))
-Գուցե ուզում ես ասել,որ կապույտն է դա՞
-Երկինք՞ .. գուցե… դու հասնում ես մինչև երկինք.. բայց երկնքից ներքև ես բնակվում … մեր սրտերում… կարմիրի մասին չխոսես անգամ..չեմ սիրում այդ գույնը…արյան գույնն է… քեզ համար արյուն թափվում է… բայց դա բարի չէ…)
Եվ այսպես այս խոսակցությունը շարունակվում է տարիներով… բայց միթ՞ե որևէ մեկս կարող ենք ասել,թե սերն ինչ գույն է՞… ամեն մի սիրո գույնն ուրիշ է.. մենք ենք մտածում այն լինելու է թաղման նման,Վիոլետ խանութի նման ֆանտաստիկ, գիշերային ամենահետաքրքիր լուսնի նման նարնջագույն, բուժող կապույտ, թե թեթև,սիրուն ու հեշտ վարդագույնի նման…

Մուլտֆիլմ..



Չեմ ուզում լինել ես մուլտֆիլմում..ուզում եմ ունենալ սեփական կյանքս…. Չեմ ուզում ես լինել մոխրոտիկը,ու չեմ ուզում ,որ դու լինես արքայազն.. գուցե մի օր կոշիկս կորցնեմ դու գտնես… բայց չեմ ուզում 12-ը լրանալուն պես անպայման լինեմ տանը,ամբողջ օրը գործերի մեջ լինեմ,և չունենամ ժամանակ քեզ նվիրելու… ուզում եմ սեփական պատմությունս…Չեմ ուզում լինել <101 դալմանԾինեց> մուլտից.. ունենալ Կռուելայի նման ծանոթ,որը կխափանի մարդկանց և ոչ միայն մարդկանց կյանքը.. բայց կուզենայի,որ համախմբվելով ստացվեր ամեն ինչ… Չեմ ուզում <Թագավոր-Առյուծ> մուլտը.. կուզեի Ծիմոնի և Պումբայի նման ընկերներ… բայց ես իմ հեղինակային իրավունքներով ԿՅԱՆՔ եմ ուզում ,այլ ոչ մուլտֆիլմ,որտեղ նույնիսկ մեքենայի տակ ընկնելուց հետո ոչինչ չի լինում..այդպես չեմ ուզում,..այդպես չես զգում ոչ մի բանի վեհությունն ու կարևորությունը քեզ համար…Պինոկիոյի նման ցանկանում եմ դառնալ ՄԱՐԴ… մեծատառով..բայց ես դա կանեմ առանց որևէ մեկի օգնության…երբեմն թվում է թե սա ես չեմ ապրում,այլ մեկ ուրիշն է ապրում .. բավական է..թողեք ապրեմ.. ուզում եմ ունենալ սեփական կյանքս..

февраля 17, 2011

Մեկերի շարքում լինենք երկուս.....


Ամեն աչք երևույթը տեսնում է յուրովի....Յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է դիմացինից.....Որոշ առանձնահատկություններ այնքան էլ դրական չեն, բայց անհատին տարբերակում են ընդհանուրից... Հաճախ մեր քայլերից շատերը չեն գոհացնում դիմացինին ու շատերը փորձում են փոխվել`նմանվելով ամբողջին, քանի որ յուրաքանչյուր ստանդարտից դուրս քայլ դիտվում է որպես շեղում`չմտածելով նույնիսկ, որ գուցե այդ շեղումը դեպի դրականն է... Կա կարծիք, որ մարդ հաճախ իրեն պահում է ոչ այնքան այնպիսին, ինչպիսին ինքն է իրականում, այլ այնպիսին, ինչպիսին իրեն շրջապատն է ուզում տեսնել... Գուցեև դա այդպես է, միայն թե այդ գծերը օգնեն մարդուն ունենալ յուրահատկություններ ու ամենակարևորը դրականապես տարբերվող յուրահատկություններ...Հավասար հասակ ունեցողների մեջ եղեք մի գլուխ բարձր.... Փորձեք հնարավորինս քիչ լինել ամբողջի մաս, այլ փոխարենը`անհատականություն....