февраля 13, 2011

Էլի հարցական...

Էլի հարցական... 
Հարցական, երբ չգիտես ինչ է կատարվում, չգիտես ինչ ես ուզում...ու առհասարակ, ոչինչ չգիտես... Չէ..չիմացություն չէ սա, պարզապես սիրտդ ու բանականությունդ տարբեր են մտածում... Ու ո՞րն է ավելի խելամիտ ելք....ինքդ էլ չգիտես....երբ խաչվում են նրանք,  ինքդ քո մեջ ծնվում են հարցականներ... Երկու հակասող ԵՍ-եր` մեկը միտված դեպի բանականությունը, մյուսը` դեպի սիրտը...ու ընտրությունը քոնն է..բայց որքան բարդ են այդ ընտրությունները...երբ ինքդ էլ գիտես, որ ցանկացած ելքի դեպքում դու ինքդ քեզ ես դեմ գնալու...Ու միշտ էլ ասում ենք, չէ այս անգամ չեմ սխալվելու, կառաջնորդվեմ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, բայց վերջին պահին առաջնորդվում ենք ՍՐՏՈՎ...երանի գա օր, որ սիրտն ու բանականությունը նույնին ձգտեն...ու հարցականները վերանան...
Ու կյանքը հենց այպես հարցականների շարք է, մեկին հաջորդում է մյուսը..
Երանի հարցականներից հետո սկսվի նոր տող, որտեղ գրված կլինի նաև պատասխանը`ինքդ քեզ գնահատելու, բարություն անելու ու սիրելու համար....

Անորոշություն..

Անորոշություն.. երբեմն այնքան բառեր կան,որոնց վրա մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում,բայց իրականում կյանքի մի որոշ հատված անցկացնում ենք հենց այդ բառի իմաստն արտահայտող իրավիճակում.. անընդհատ լսում ենք,աստղերը հուշում են,այլ ոչ պարտադրում.. ականջ դրեք ձեր աստղի հուշումներին.. գուցե փոքր ժամանակների նման,երբ դպրոցում դաս էիք պատմում,և մեկը ձեզ հուշում էր ու դուք ստանում էիք ինչ-որ բան,գուցե այդ նույն կերպ ձեր աստղը հուշի..երբ Դուք ծնվել եք,ծնվել է նաև Ձեր աստղը,որը Ձերն է և միայն Ձերը..անորոշություն.. երբ չեք հասկանում ,դուք ուժեղ եք,թե անզոր.. երբ չգիտեք սրտին լսել,թե բանականությանը .. երբ չգիտեք գնալ թե մնալ.. երազել,թե գործել, ներել թե տխրել..
Անորոշություն..
Ան-ժխտական նախածանց..
որոշ-որոշել..
 ություն- գոյականակերտ վերջածանց..
իսկ միթ՞ե սա կարևոր էր..

февраля 12, 2011

ՃԻՇՏ ու ՍԽԱԼ

Այդպես էլ չկարողացա սիրել… ՃԻՇՏ ու ՍԽԱԼ …այս երկու բառը..  Դեռևս մարդկային հարաբերություններում չկան այնպիսի Ճիշտեր ու այնպիսի Սխալներ,որոնք բոլորի համար գործեն…երբեմն նույնիսկ դեմ եմ ամեն տեսակի սահմանումների.. կարծում եմ,որ ոչ մի սահմանում չի կարող ապահովել իր ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆ-ը հասարակության բոլոր կատեգորիաների մարդկանց համար..չ՞է որ ինձ համար ճիշտ է ,երբ մարդ կատարում է արժեքառացիոնալ գործողություն,մյուսի համար գուցե՝ նպատակառացիոնալ, մեկն առաջնորդվում է զգացմունքներով, մյուսը լրիվ բանական է,, մեկն հույսն ամբողջապես դնում է իր իսկ կողմից սահմանված արժեքներին ու վարվում համաձայն դրանց ու այդ է նրա համար ճիշտը.. պնդել ու հաստատել չենք կարող.. Շատ կցանկանայի ապրել  այն օրը,երբ շատերի ճիշտն ու սխալը , վատն ու լավը  համընկնեին..

февраля 11, 2011

Զգո՞ւմ ես...

Զգում ե՞ս.. ես ել ունեմ.. ունեմ բանականություն.. ես ունեմ կարծիք,գուցե այն քեզ համար կարևոր չէ.. իսկ ինձ համար այն միակն է.. միակն է,որ տարբերում է ինձ քեզնից..կանգնեցնել չես կարողանա.. ամեն դեպքում.. ամեն ինչ ունենալու համար սկզբում պետք է այդ ամենն ընկալել.. իսկ դու ամեն օր ինձ հակառակն ես ապացուցում..ապացուցում ես,որ չես ընկալում,կամ գուցե չես ուզում լսել.. երբեմն ավելին պետք էլ չի..ուղղակի զգա..զգա,որ ես էլ ունեմ սիրտ.. քո սիրտը  ցավում է՞՞ ..իսկ իմ սիրտը ցավում է ՔԵԶ համար…

Սպասում....

Ինչքա՞ն սպասեմ....օ՞ր, շաբա՞թ, տար՞ի, թ՞ե մի ողջ կյանք....Սպասում ես դու էլ չգիտես ինչի.....սպասում ես երազանքի ու իրականության միախառնման...Սպասում ես լույսի`հավերժական լույսի....առանց մթության նշույլի անգամ, երբ մթնշաղն ու աղջամուղջը էլ քեզ չեն գոհացնի...Սպասում ես հեքիաթի, որտեղ արքայադուստրը դու ես, բայց 12-ի ղողանջները կառքդ դդմի չեն վերածի, իսկ արքայազնն էլ իրական կլինի....Սպասում ես գարնան...հավերժական գարնան` առանց կորստի ու թախծի...սիրո գարնան....
Սպասում ես սիրո` ջինջ, մաքուր, պարզ ու առանց այլևայլությունների.....սիրո, որն ինքն իրենով ամեն ինչ կասի...
Ու ողջ կյանքդ այդպես սպասում է, սպասում և հույս, որ մի օր երազանքներիդ այլևս երազանք չես կոչելու.......հույս երջանիկ հավերժության....

Սովորական բայը ՝ վեճի արդյունք..

Համարակալել…ահա թե որն է պատճառը շատ ու շատ վեճերի, անտեղի բացատրությունների ու բաժանումների.. մարդի~կ.. հերիք է դասակարգել ամենը.. կան երևույթներ,որոնք անհամարակալելի են ,անհաշվելի ու անճանաչելի..ինչպես կարող ես դասակարգել ընկերներիդ.. բա ո՞ւր մնաց ԵՍ և ԴՈՒ-ն.. ոչ միայն սիրային հարաբերություններում.. բայց ինչ եմ խոսու՞մ.. կարող է դուք կարևորում եք շահն ու օգուտը՞.. եթե այո,կխնդրեի չկարդալ սա.. ու մեր բլոգը … սա ձեզ համար վատն է ու ոչ այնքան դուրեկան.. իսկ դուք եթե չեմ սխալվում կբավարարվեք եթե ասեմ,որ ամեն ինչ պետք է լինի համակարգված..և՜ մարդու զգացմունքներն ու հույզերը,և՜ սովորական ինֆորմացիան,որը ստանում ենք օրվա ընթացքում.. ՈՉ.. սրանք իրարից տարբերվում են.. թողեք այդ ամենը ձեր սրտին.. այն ինքը կորոշի.. ավելորդ խոսքերն ու կեղծիքը մարդկանց երեսին շպրտել պետք չի))  վերջապես ունեք սիրտ,որը ձեզ միայն ֆիզիկական ներկայություն ու այս մոլորակի վրա գոյություն չի ապահովում…


февраля 10, 2011

Ծիծաղ մինչև վերջ..

Ժպիտն ու ծիծաղը կարևոր են.. ասում են ծիծաղը երկարացնում է կյանքը.. բայց միթ՞ե մենք կարևորում  ենք կյանքի երկարությունը.. իհարկե ոչ..գուցե գտնվեն այդպիսի մարդիկ.. գուցե նրանց համար ավելի կարևոր կլինի ուղղակի երկար գոյություն ունենալ.. իսկ մենք ՝ մենք տարբեր ենք… մենք սիրում ենք ծիծաղել.. այսօր,վաղը ,մյուս օրը..մինչև վերջ, և հենց ներառյալ ՎԵՐՋ-ը.. ու բնավ կապ չունի այդ վերջը կլինի վաղը թե մյուս օրը.. մենք ապրում ենք  ներկայով,տվյալ պահով..տվյալ պահին մենք կծիծաղենք,կժպտանք…հիասքանչ է.. հրաշքներից մեկն է ժպիտը… աշխարհում 7 հրաշալիք գոյություն չունի..դրանք շատ են..մնում է նկատել ու ժպիտով միայն բարություն անել..բարություն անել ՝հրաշագործ դառնալու համար …

Կյանքի թել.......

Որքան հեշտ է վերցնել մկրատը և կտրել թելը...ու բնավ ուշադրություն չդարձնել, թե ինչ թել է դա կամ ինչ է կախված դրանից... Եթե թելը խոչընդոտ է քեզ, այո, կտրիր ու անցիր, դա միայն գովելի է..եթե դա քո նոր բնակարանի կարմիր ժապավենն է, կտրիր ու սկսիր նոր կյանք.ես միայն ուրախ եմ քեզ համար......Բայց երբեք չկտրես այն թելը, որը քեզ կյանք է տալիս, որից կախված ես դու ու այս կյանքում միակը հանդիսացող երևույթներից մեկը` հենց ինքը կյանքը...Շատ անդառնալի բաներ կան` ժամանակ, հնարավորություն.........բայց մենք մոռանում ենք ամենակարևորը` կյանքը.այն մեկն է, որը ետ բերել հնարավոր չէ.....իսկ դու ուզում ես ինքդ այն ընդհատե՞լ, այդքան էլ խելամիտ չէ....եթե թելը բարակ է, օգնիր գոյատևել, գուցե այն հետո ծաղկի, այլ ոչ ինքդ ոչնչացրու այն........Եթե ուրիշ կտրված թել կարող ես վերականգնել, թեկուզև այն նույնը չի լինի, կյանքի թելը կտրելով` կորցնում ես ամենը.......այն կտրելը զրկում է քեզ հետագա ամեն հնարավորությունից......ընդամենը մեկ վայրկյան և դու բարձունքից հայտնվում ես անդունդում.......ու բարձունքը հենց կյանքն է....Ապրենք մեր կյանքի ամեն վայրկյանը:

Չասե~ք..

Որքան ենք մենք խոսում,ասում… ասում ենք նույնիսկ բաներ,որոնք ստիպում են լացել, որոնք գուցե չեն ընդունվում, որոնք ուղղակի անցնում  ու գնում են , որոնք լռությունն են խախտում, որոնք ստիպում են անհանգստանալ…վերջ տանք.. ասված խոսքում չի կարևորվում ժամանակը.. կարևորվում  է իմաստը.. ազդեցությունը..զգացմունքներն ու անկեղծությունը.. և շատ կարևոր է մեր ընտրությունը..արդյո՞ք որը մենք կընտրենք.. կընտրենք այն խոսքը,որը  կլինի երկար ՝ ժամանակատար ,կեղծ ,բայց մեզ դուրեկան,թե կընտրենք այն,որը գուցե այդքան էլ դուրեկան չլինի.. լինի անկեղծ..և ժամանակ ու տեղ չճանաչի..ամեն մեկիս ընտրությունը մեր ձեռքում է… ասել ամենքս կարող ենք.. բայց գործողություններն ավելին են ասում..
Զգացեք ամեն պահը , և մի ասեք ասելու համար..

февраля 09, 2011

Ինձ կհասկանա ՞ք….

Ինձ կհասկանա ՞ք….
Կգա ՞ մի օր, որ բարդ մաթեմատիկական հերթական խնդիրը կամ այս կամ այն հեղինակի ուսմունքը հասկանալուց առաջ փորձեք մի քիչ էլ ինձ հասկանալ….
Կգա՞ մի օր, որ կարողանամ անկեղծ ասել ամենը ու հասկանալ, որ իմ ամեն ասած բառը օգնում է ավելի հեշտ ընկալել ներաշխարհս…Ինձ արդեն թվում է , որ չէ….. Չգիտեմ, ե ՞ս եմ այդքան բարդ, թե ՞ աշխարհը…. Մի ՞թե դժվար է բառը հասկանալ ոչ թե ուղիղ իմաստով, այլ իմ իմաստով, նայել դրան իմ աչքերով……Դժվար բան ե ՞մ խնդրում…Գուցե ե ՞ս եմ եսասեր…Իսկ միթե եսասեր չեք դուք, որ ամեն ասածս բառից հետո ուղեղում ծրագրերի հաջորդականություն եք մշակում ինձ իսկ վնասելու ու ես հասկանում եմ, որ “Ձեր ամեն ասածը կարող է օգտագործվել Ձեր դեմ” արտահայտությունը միայն հանցագործություն գործած մարդուն չի սպառնում, այլև հասարակ մարդկանցով շրջապատված ամեն մարդու: Գուցե նրանք հասարակ չեն…Չէ հասարակ են, հասարակ ու պարզունակ…երկերեսանի ու անիմաստ....Այս շարքը անվերջ թվարկելի է, բայց չեմ ասում, չէ…թողնում եմ դա Ձեզ…ամենքս էլ նրանց յուրովի ենք կոչում…իսկ երբեմն էլ անգամ բառերն ենք ավելորդ ու ափսոս համարում նրանց բնորոշելու…Ցավն այն է,, որ հենց այդպիսիք են իրենց ամենասրտացավը ներկայացնում…բայց իրականում կան ընկերներ, ում գուցե շաբաթը մեկ անգամ ես տեսնում, բայց նրանք շարունակում են ամենա-ն մնալ……Ամենա-ն չեմ շարունակում…նրանց ես հենց ԱՄԵՆԱ եմ կոչում…Ամենքս էլ այս պահին հիշում ենք նրան կամ նրանց, բայց իրականում չէինք էլ մոռացել, ուղղակի գիտակցությունից ենթագիտակցություն էին անցել, իսկ ուղեղում ու հոգեկանում նրանք մշտական բնակիչ են…Ուզում եմ հենց այս պահին Ձեր կողմից հիշված մարդկանց քանակը շատ լինի…շատ ու իրական…կեղծիք մեզ պետք չէ…..Կեղծիքը “ժամանակավոր” ընկերություն է առաջ բերում….Իսկ հետո “ընկերություն” բառը այլևս չենք օգտագործում այդ երևույթը նկարագրելու…..ու միայն ատելությունն է մնում…կորսված արժեքներ ու ամեն ինչ մոռանալու ցանկություն…Ա~խ, եթե այդ մոռանալն այդքան հեշտ լիներ…
Ու այդպես երևույթների շարք, որոնք ստեղծում են կյանքը` հասկացումից մինչև մոռացում….
Հիմա հասկանա՞նք իրար, թե՞ մոռանանք..
Այս ի՞նչ հարցեր եմ տալիս…
Չէ, բայց ես պատասխանն եմ ուզում…Դեռ չե՞ս կողմնորոշվում…ներիր, դու ինձ պետք չես…միջակություն ես չեմ սիրում…Դու էլ ես հետո ժամանակավոր դառնալու…..իսկ իմ ընկերները մշտական են!!!